Ջահերով երթ Եռաբլուր՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Ի հիշատակ Արցախում զոհված հերոսների՝ այսօր քաղաքացիները ջահերով երթ արեցին Եռաբլուր։ Երթ մեկնարկել էր Գարեգին Նժդեհ հրապարակից։

Նշենք, որ քաղաքացիներն արդեն մի քանի օր է՝ «Արժանապատվության երթ»–եր են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։