Ջո Բայդենը Պուտինին և Սի Ծինփինին հրավիրել է մասնակցելու կլիմայի թեմայով գագաթնաժողովին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ռուս և չինացի պաշտոնակիցներին հրավիրել է իր վարչակազմի օրոք նախանշված կլիմայական հիմնախնդիրների քննարկումներին: ԱՄՆ իշխանությունները հուսով են, որ միջոցառման շնորհիվ հնարավոր կլինի արագացնել ու ավելի խորացնել օդի աղտոտվածության պատճառով կլիմայական փոփոխությունների կանխարգելմանը միտված համաշխարհային ջանքերը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

ԱՄՆ նախագահը փորձում է վերականգնել համաշխարհային տերությունների մասնակցությամբ Միացյալ Նահանգների հրավիրած կլիմայի հիմնախնդիրների վերաբերյալ գագաթնաժողովը:

Այս թեմայով առցանց հանդիպումը նախանշված է ապրիլի 22-23-ը: