ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ Գյումրի քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Գյումրիի Լիսինյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Արթուր Ա.-ն, որը 2019 թ. մարտի 5-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: