ՌԴ-ում բերման են ենթարկվել պայթյուններ ծրագրած 16 ուկրաինացի նեոնացիստներ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ինը քաղաքներից բերման է ենթարկել 16 ուկրաինացի նեոնացիստների, որոնք ծրագրել էին պայթյուններ իրականացնել երկրի տարբեր հատվածներում: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ուկրաինական երիտասարդական արմատական համայնքի ներկայացուցիչները հայտնաբերվել են Իրկուտսկում, Կրասնոդարում, Սարատովում, Տամբովում, Տյումենում, Չիտայում, Անապայում, Պուշչինոյում և Պերեսլավլ-Զալեսկիում:

Քննության վարկածի համաձայն՝ բերման ենթարկվածները «ներգրավված են բռնի հանցագործությունների, ծայրահեղականության քարոզչության, ինչպես նաև վարչական շենքերի պայթյունների նախապատրաստման և քաղաքացիների վրա զինված հարձակման մեջ»: