Ռուսական սուզանավի գաղտնիության մակարդակը գերազանցել է սպասելիքները

ՆԱՏՕ-ի հակասուզանավային ուժերը մեկ շաբաթ շարունակ փորձում էին գտնել Միջերկրական ծովում գտնվող «Վարշավյանկա» նախագծի Б-237 «Դոնի Ռոստով» դիզելային էլեկտրական սուզանավը, որն անհետացել էր նրանց ռադարներից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ տեղեկացված աղբյուրին հղումով:

Ըստ նրա՝ չնայած դաշինքի ձախողմանը, Սևծովյան նավատորմի սուզանավը կապի մեջ է և տեղեկատվություն է փոխանցում:

Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ ՆԱՏՕ-ն Միջերկրական ծովում շատ հնարավորություններ ունի, բայց ռուսական սուզանավի գաղտնիության մակարդակը գերազանցել է սպասելիքները:

«Նրանք մեծ ուժեր կիրառեցին ռուսական սուզանավը որոնելու համար, բայց ապարդյուն: Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների պայմաններում նրանք գտնվում են նշանառության ներքո, ինչը նրանց շատ զայրացնում է»,- ասել է գործակալության զրուցակիցը: