Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալոՎ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Այս տարվա դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի կատարման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից: