Ռուսաստանն ի օգնություն ԼՂ-ի 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կատարվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կամավոր ներդրում՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցառումներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ում մանրամասնել են, որ Մոսկվան լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ:

«Մենք պատրաստ ենք հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և ակնկալում ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր մանդատի տակ գտնվող տարածքներում», — հավելել են նախարարությունում: