Ռուսաստանում շները հոշոտելով սպանել են 11-ամյա տղայի

Մոսկվայի մարզում գտնվող Իվանտեևկա քաղաքի տներից մեկի բակում շները հոշոտելով սպանել են 11-ամյա տղայի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով:

«Հունվարի 2-ին ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Իվանտեևկա քաղաքում գտնվող Նովոսելկի փողոցի տներից մեկի բակում շները հոշոտել են 2009 թվականին ծնված տղա երեխայի, ինչի հետևանքով նա մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ դեպքի վայրում տանտիրուհու հետ ապրել են գերմանական հովվաշներ և ալաբաիներ», — ասել է գործակալության զրուցակիցը:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: