Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներւ խմելու ջրով ապահովել են Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ավելի քան 1500 բնակչի: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 շրջայց են իրականացրել և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հումանիտար առաջադրանքի կատարման համար խաղաղապահները 2 ջրատար մեքենա են օգտագործել՝ յուրաքանչյուրը 5 խորանարդ մետր ծավալով:

Մինչև ջրային կայանի վերականգնողական և խողովակների տեղադրման աշխատանքների ավարտը, խաղաղապահներն ամեն օր ապահովում են տեղի բնակիչներին խմելու ջրով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։