Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուսական սահմանների մոտ լարվածության մասին

ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են ավելացնել ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարավային ու արևմտյան սահմանների մոտ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Պահպանվում է Ուկրաինայի ռազմաքաղաքական կառավարության ապակառուցողական ուղին, որը փորձում է ապակայունացնել Դոնբասում ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակում են սադրիչ գործողությունները Սև ծովի ավազանում և օդային տարածքում»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: