Սերժ Սարգսյանը դատի տվեց Խաչատուր Սուքիասյանին (լրացված)

Սերժ Սարգսյանը դատի տվեց Խաչատուր Սուքիասյանին (լրացված)

Այսօր երրորդ նախագահի շահերի պաշտպանը մանրամասներ ներկայացրեց իրենց հայցադիմումից: Ըստ այդմ՝ նախկին նախագահը պահանջելու է բարի համբավի վերականգնում, այդ թվում՝ գումարային պահանջ է ներկայացվել՝ 1 միլիոն դրամ: «Հերքումը պահանջելու ենք ներկայացնել այն նույն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել է, այսինքն՝ ԱԺ ամբիոնից»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 25-ի ԱԺ նիստում Խաչատուր Սուքիասյանն ամբիոնից ասել էր. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը, պատասխանելով banber.am-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է Սուքիասյանը հերքել իր հայտարարությունը, որը պահանջում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը, քանի որ նա արատավորել է ՀՀ երրորդ նախագահի բարի համաբավը, արձագանքեց «Երբ հայցը կներկայացվի դատարան, Սուքիասյանի փաստաբանները կպատասխանեն: Ես այդ լիազորությունը չունեմ»: