Սկանդալ՝ Գառնու տաճարի շուրջ

Սկանդալ՝ Գառնու տաճարի շուրջ

Սեպտեմբերի 4-ին Գառնու տաճարի փակվելը՝ մասնավոր խնջույքի առիթով, մեծ դժգոհություն է առաջացրել՝ հատկապես զբոսաշրջային բիզնեսով զբաղվող ընկերությունների մոտ: Սակայն ոչ միայն. հայաստանցիներն արդարացիորեն նկատում են, որ տաճարը պատմամշակութային կոթող է և իրավունք չունի մասնավոր միջոցառումների համար փակվելու:
Իր ֆեյսբուքյան էջում Զբոսաշրջության կոմիտեն գրել է.

Հարգելի գործընկերներ,

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։
Banber.am-ը պարզաբանում է խնդրել նաև ԿԳՄՍ հուշարձանների պահպանության կոմիտեի մամուլի խոսնակից, որը կներկայացնենք ստացվելուն պես: Ըստ չճշտված լուրերի՝ շաբաթ օրը Գառնին փակել է հենց հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: