Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական ինքնաթիռներ են երևացել

Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական ինքնաթիռներ են երևացել

Այսօր հետաքրքիր լուր տարածվեց Արցախից: Ստեփանակերտից մեզ հայտնեցին, որ կեսօրին երկու ադրբեջանական, նախնական տեղեկությամբ՝ մարդատար ինքնաթիռ է թռել Ստեփանակերտի երկնքով, ըստ նախնական տեղեկության՝ Ֆիզուլիից դեպի Թուրքիա թռչող: ,,Ուղղությունը այդպես է ցույց տալիս, որ թռել են Ֆիզուլիից Թուրքիա՝ Հայաստանի վրայով,,-ասաց մեր զրուցակիցը: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի, Ստեփանակերտում լուրեր են տարածվել, որ կարող է տագնապի ազդանշան գործարկվի: Թե ինչի հետ են կապված այս ակտիվությունները, պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանում: