Ստեփանակերտում կրակոցներ են հնչել. երկու արցախցի է բերման ենթարկվել

Հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
 ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
 Դեպքի հանգամանքները պարզվում են։Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։