Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել․ավելի քան 50 մարդ ձերբակալվել է

Վաշինգտոնում անկարգությունների պատճառով պարեկային ժամ մտցնելուց հետո ավելի քան 50 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։

«Ժամը 21:30-ի դրությամբ մենք 52 ձերբակալում ենք իրականացրել», – ասել է մայրաքաղաքի ոստիկանապետ Ռոբեր Կոնտին։

Նրա խոսքով՝ Կապիտոլիումի շենքի մոտ 26 մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների մեծ մասին պարեկային ժամի խախտում է մեղսագրվում։ Մի քանիսն էլ ձերբակալվել են զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի կերպով զենք ունենալու համար։

Կոնտին հաստատել է նաև Կոնգրեսի շենքի մոտ հրազենային վիրավորումից կնոջ մահը և հավելել, որ ևս երեք մարդ է մահացել։

«Տվյալներ են հաղորդվել, որ Կապիտոլիումի շենքի մոտ ևս երեք մարդ է մահացել․մեկ մեծահասակ կնոջ ու երկու մեծահասակ տղամարդկանց մասին է  խոսքը», – պարզաբանել է նա։

Ավելի վաղ հայտնում էին, որ ԱՄՆ-ի կոնգեսի շենքում բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում ստացած կինը մահացել է։