Վարդենիսը ևս «տարան» ՔՊ-ի ձեռքից

Վարդենիսը ևս «տարան» ՔՊ-ի ձեռքից

Թեև կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով Վարդենիսում առաջատար էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6162 ձայնով, ինչպես պարզվեց, այն բավարար չէր տեղական իշխանություն ձևավորելու համար, քանի որ չէր գերազանցում 50 տոկոսը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այստեղ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժերը՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը, միասնաբար իշխանություն ձևավորելու հուշագիր են ստորագրել:

«Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին»:

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինք

 Ահարոն Խաչատրյան

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք   

Արամ Հարությունյան