Վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն:  Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: