Վերին Շորժայում կրակահերթերը դադարեցվել են

Վերին Շորժայում կրակահերթերը դադարեցվել են

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել էին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Չնայած պաշտոնական հաղորդագրությամբ կրակի դադարեցման մասին հավաստիացմանը, հակառակորդ կողմը մինչև 19:00-ն դեռ պնդում էր, թե այն շարունակվում է:
Ժամը 21:30-ին banber.am-ը զրուցեց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասաց, որ կրակն իրոք դադարեցվել է. «2-3 ժամ է՝ էլ չեն կրակում, մենք պատասխանեցինք, լռեցին»,-ասաց համայնքապետը: Ա. Երանոսյանը նույնպես հայտնեց, որ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: