Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։

Հոկտեմբերի 1-ին նախապես պլանավորված հարսանյաց հանդեսը չեղարկվել է։

«Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», — Aysor.am-ի հետ զրույցում նշել է Ջավահիր Եղիկյանը։

Զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում;

Նշենք, որ Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր, ավագ որդին՝ 12, կրտսերը՝ 6 տարեկան։