Տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է էլեկտրական սյան վրա

Մարտի 18-ին, ժամը 17:33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է էլեկտրական սյան վրա՝ վնասելով էլեկտրական մալուխները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն էլեկտրական սյան վրայից հեռացրել են անասնագոմի պոկված տանիքը (մոտ 70 քմ)։