Տեխասում անհայտ նյութի օգտագործման պատճառով զինվորականներ են տուժել

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Բլիս ռազմաբազայի 11 զինծառայող է տուժել՝ անհայտ ծագմամբ նյութի օգտագործումից հետո, հայտնում է CBS4-ը՝ հղում անելով բազայի հայտարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ դաշտային զորավարժությունների ժամանակ: Երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքին ներգրավված բոլոր զինծառայողները բժշկական հսկողության տակ են։ 

Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Բազայի ղեկվարներն ուսումնասիրում են միջադեպը: