Տեղի է ունենում անսպասելին. ՏԻՄ ընտրություններն ավարտվում են մի շարք համայնքներում իշխող ուժի պարտությամբ

Տեղի է ունենում անսպասելին. ՏԻՄ ընտրություններն ավարտվում են մի շարք համայնքներում իշխող ուժի պարտությամբ

Այսօր հանրապետության 36 խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Համայնքապետեր էին ընտրում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում:
Ընտրությունների ավարտից հետո ձայների նախնական հաշվարկներով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարբեր ընդդիմադիր դաշինքների և ուժերի պարտվում է մեծ թվով համայնքներում: Իսկ սա նշանակում է, որ իշխանափոխություն է ուրվագծվում. եթե հանրապետության մարզերի մեծ մասում իշխանության անցնեն ընդդիմադիրները, ՔՊ-ն կարող է կորցնել իշխանությունը: Եթե, իհարկե, մայրաքաղաքում ևս ընդդիմությունը հաղթի…