Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե ովքեր կարող են օգտվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման ծրագրից

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման ծրագրից կարող են օգտվել 2020թ. հուլիսի 1-ին և դրանից հետո երեխա ունեցած անձինք, եթե երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առկա է վարկի առնվազն 12 ամիս մարում, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է երեխայի ծնվելուց հետո դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։