Փաշինյանը Վանո Սիրադեղյանի մահվանից տասն օր անց այցելել է նրա ընտանիքին

Փաշինյանը Վանո Սիրադեղյանի մահվանից տասն օր անց այցելել է նրա ընտանիքին

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: 
Վանո Սիրադեղյանը վախճանվել էր հոկտեմբերի 15-ին՝ տարագրության մեջ: Նրա աճյունը մինչ օրս Հայաստան տեղափոխված չէ: