Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի հետ սահմանազատման Մոսկվայի առաջարկը

Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի հետ սահմանազատման Մոսկվայի առաջարկը

Քիչ առաջ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ՝ ԱԺ հարցուպատասխանից հետո, իր հետ կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնությունից և ներկայացրել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի ինչ-որ առաջարկ: Վարչապետը հայտարարեց, թե ըստ էության դա ընդունելի տարբերակ է իրենց համար և ՊՆ նորանշանակ նախարարին՝ Սուրեն Պապիկյանին հանձնարարեց կապվել իր գործընկերների հետ և հստակեցնել քայլերը: Թե ինչ առաջարկի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չգաղտնազերծեց: