Փաշինյանն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները

Փաշինյանն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Մինչ այդ նույնպիսի՝ ճանաչողական այցով Խովաևը եղել էր Բաքվում: