Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հոկտեմբերի 12-ին

Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հոկտեմբերի 12-ին

Առաջիկա երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի և Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի հանդիպումը: Այս մասին գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով կրեմլյան աղբյուրներին: Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարն էր մեկնել Մոսկվա: Փորձագետները կարծում են, որ հանդիպման գլխավոր թեման նվիրված է լինելու ճանապարհների ապաշրջափակման խնդրին կամ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին:
Միաժամանակ, ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ, ակտիվություն է ցուցաբերում Վրաստանը. նախօրեին Հայաստան էր այցելել Վրաստանի վարչապետը, իսկ այդ երկրի արտգործնախարարն ասել էր, թե Վրաստանի միջնորդությամբ ակտիվ շփումներ են իրականացվում Փաշինյանի և Ալիևի միջև:
Երթուղիների ապաշրջափակման և իր հյուսիսում թուրք-ադրբեջանական/ըստ Իրանի՝ իսրայելյան/ ներկայությանը դեմ է նաև պաշտոնական Թեհրանը, և այս մասին իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը հնարավոր եղավ կանգնեցնել Ռուսաստանի և անձամբ նրա առաջնորդի ջանքերով՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ, և փորձագետները չեն բացառում, որ ընդհանուր ճանապարհները հսկելու առումով կրկին կարող է լինել Մոսկվայի շահագրգռությունը: