Փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին, վերջին 10 օրերին դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 66 մարմին. ԱՆ

Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:

Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։

Հ.Գ

Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։

Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի և գործընթանցն ավելի կարագանա»,- նշվում է հաղորդագրությունում։