Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն: