Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քարի լիճ տանող ավտոճանապարհին, Լոռու մարզի Տաշիր քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: