«Քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

Լրջորեն պետք է քննարկել անցումը պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային կամ զորահավաքային զինածառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ քննարկում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը:

«Քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ: Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները», — ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական հեռանկարում պատկերացնում են, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով:

Արցախի անվտանգությունն էլ կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ: