Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։

Երևանում ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: