Ֆրանսիայում մարդկային գլուխ պարունակող արկղ են նետել շենքի պատուհանից

Ֆրանսիայի հարավարևելյան շրջանում գտնվող Տուլոն նավահանգստային քաղաքի կենտրոնական հատվածում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:

Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները գտնվում են փողոցում, ստվարաթղթե արկղ են հայտնաբերել, որում մարդկային գլուխ է եղել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ արկղը ցած են նետել շենքի պատուհաններից մեկից: Կարճ ժամանակ անց քաղաքով մեկ հատուկ ոստիկանական գործողություններ են սկսվել:

Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են արկղը ցած նետած տղամարդուն: