The Guardian-ը՝ Բրիտանիայում Ալիևի գույքային մեքենայությունների մասին

The Guardian-ը՝ Բրիտանիայում Ալիևի գույքային մեքենայությունների մասին

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»-ը, Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանում իշխանության ղեկին գտնվող և պարբերաբար կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմամիլիարդատեր ընտանիքից,- հայտնում է The Guardian-ը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի փաստաթղթերում» ներկայացվել են գնման մանրամասները, ինչից պարզ է դառնում, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կապված օֆշորային ընկերությունները վերջին 15 տարիների ընթացքում Բրիտանիայում վաճառել շուրջ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող սեփականություն։ Նշվում է, որ անշարժ գույքի գնումը ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ ստերլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից, որի շահառուն նախագահ Իլհամ Ալիևի որդի Հեյդարն է, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։