WarGonzo. Բաքուն ծանր տեխնիկա եւ լրացուցիչ կենդանի ուժ է բերել մարտական գործողությունների գոտի

Wargonzo նախագծիը հաղորդում է․

«Սկզբնապես ադրբեջանական զինվորականները փորձել են գյուղերը վերցնել հետեւակով եւ հարձակողական ջոկատներով, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել դրանք եւ պաշտպանել գյուղերը:

Սակայն երեկոյան թշնամին սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են բախման գոտի: Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերն առայժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ: Հույսը խաղաղապահների վրա է»,- նշում է WarGonzo նախագիծը: