Ադրբեջանական կողմից կա 3 վիրավոր

Ադրբեջանական կողմից կա 3 վիրավոր

«Այսօր առավոտյան, ըստ Արցախի Ազգային անվտանգության ծառայության, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել /ադրբեջանական խմբ./ անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։
Ըստ ավելի ուշ ճշտված տվյալների, այդ անձը եղել է նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրը. նա նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենաների ուղղությամբ:
Նորայր Միրզոյանը ձերբակալված է, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկության՝ գտնվում է ռուս խաղաղապահների մոտ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս դեպքի կապակցությամբ հայտնում են, որ իրենց կողմից կա տարբեր ծանրության վիրավորում ստացած 3 զինծառայող: Ադրբեջանը նաև քրեական գործ է հարուցել՝ «առանձնակի դաժան եղանակով սպանության փորձ» հոդվածով: