Ադրբեջանը վերադարձրեց երեկ իր տարածքում հայտնված երկու հայաստանցիներին

Ադրբեջանը վերադարձրեց երեկ իր տարածքում հայտնված երկու հայաստանցիներին

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասված է.
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց: