Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել մարտական հենակետի ուղղությամբ, կան վրավորներ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել մարտական հենակետի ուղղությամբ, կան վրավորներ

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: 
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս կապակցությամբ պարզաբանել է, որ խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Ավելին, ըստ նրա, Արցախի հարավային և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
«Հրապարակ»-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե ռուսական կողմը, որին զեկուցվել է կրակի առկայության մասին, առաջարկել է մի քանի նռնականետ վերցնել, խումբ ուղարկել և այդ ադրբեջանական դիրքը հավասարեցնել հողին: Սակայն Հայաստանից չեն թույլատրել նման գործողություն իրականացանել: «Մեր բանակին թույլատրված է միայն ավտոմատներով պատասխանել»,-գրում է կայքը: