Ադրբեջանն այսօրվանից Գորիս — Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի

Ադրբեջանն այսօրվանից Գորիս — Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի

Այս մասին այսօր Հանրայի Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ 00:00-ից սկսած Գորիս — Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք», — ասաց Գրիգորյանը:
Նա նաև հայտնեց, որ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհն արդեն պատրաստ է. «Այն պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է»:

«Այն համայնքները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ համայնքների ճանապարհները բարեկարգվեն, այսինքն՝ դեպի այդ համայնքներ տանող հատվածները», — ասել է ԱԽ քարտուղարը: