Ադրբեջանցիները պահանջում են Փառուխը՝ գազամատակարարումը վերականգնելու դիմա՞ց

Ադրբեջանցիները պահանջում են Փառուխը՝ գազամատակարարումը վերականգնելու դիմա՞ց

Արցախի հանրապետության պաշտպանության բանակը, ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները մարտական պատրաստվածության են բերվել, հայտարարվել է թիվ 1 տագնապ։ Այս մասին «Բանբեր»-ին հայտնել են սեփական աղբյուրները:

Ըստ Խրամորթից և Փառուխից փոխանցված տեղեկությունների, այսօր ադրբեջանցիները նախ գրավել են մի քանի հայկական պոստեր, ապա, առաջ գալով՝ նաև Փառուխ գյուղը:  Փառուխի բնակիչները տարհանվել են եւ գտնվում են հարեւան գյուղում, զոհեր, վիրավորներ չկան։ Տարհանվել են նաև Խրամորթի բնակիչներից՝ կանայք և երեխաները:

Ըստ մեզ փոխանցված տեղեկության, այս պահին ադրբեջանցիների առաջխաղացումը կանգնեցված է ռուս խաղաղապահների կողմից, ընթանում են բանակցություններ:

Մեզ հասած ոչ պաշտոնական լրատվությամբ, ադրբեջանցիները պահանջում են այդ գյուղերը՝ Արցախի գազամատակարարումը վերականգնելու դիմաց: