ԱՄՆ նախագահի լիազորությունները ժամանակավոր կփոխանցվեն փոխնախագահ Հարիսին

ԱՄՆ նախագահի լիազորությունները ժամանակավոր կփոխանցվեն փոխնախագահ Հարիսին

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահական լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին: Պատճառը բժշկական հետազոտություններն են, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահը գտնվելու է անզգայացնող դեղերի ազդեցության տակ։

Սպիտակ տունը նաև հայտնում է, որ նախագահ Բայդենի առողջական վիճակի մասին կտեղեկացվի ավելի ուշ։