Առողջապահության նախարարն ու այլ բարձրաստիճաններ առանց դիմակի հավաքի են մասնակցել

Առողջապահության նախարարն ու այլ բարձրաստիճաններ առանց դիմակի հավաքի են մասնակցել

Համացանցում այսօր լայնորեն տարածվել է ՀՀ նախագահական նստավայրում բարձրաստիճան պաշտոնյաների հավաքի լուսանկարը, որտեղ վերջիններս, այդ թվում՝ Հայաստանի համաճարակային վիճակի մասին անընդհատ ահազանգող Առողջապահության նախարարն, առանց դիմակի են: Պահպանված չէ նաև սոցիալական հեռավորությունը:
Օգտատերերն անմիջապես արձագանքել են, որ այսպիսի վարքով՝ նախարարն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն իրավունք չունեն մարդկանցից պահանջելու հարգել օրենքները և պահպանել հակահամաճարակային կանոնները:
Առողջապահության նախարարությունից առայժմ չեմ մեկնաբանել փաստը: