«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Հերաթ նահանգում հարձակվել են ավտոբուսի վրա՝ առևանգելով 45 ուղևորի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Shamshad News-ին:
Հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրի հաղորդած տվյալները, հայտնում է որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 7:00-ին:
