Բրյուս Ուիլիսն ավարտում է դերասանի կարիերան՝ հիվանդության պատճառով

Բրյուս Ուիլիսն ավարտում է դերասանի կարիերան՝ հիվանդության պատճառով

Հոլիվուդյան անվանի դերասան Բրյուս Ուիլիսի մոտ  ախտորոշվել է աֆազիա հիվանդություն, ինչի հետեւանքով վերջինս ստիպված է ավարտել կարիերան: Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է նրա նախկին կին, դերասանուհի Դեմի Մուրը:

«Բրյուսը լքում է կարիերան, որն իր համար այդքան կարևոր էր: Սա իսկապես դժվար ժամանակ է մեր ընտանիքի համար, և մենք գնահատում ենք ձեր սերը»,- գրել է Մուրը:

Աֆազիան խոսքի ձեռքբերովի խանգարում է, որը կարող է առաջանալ ուղեղի վնասումից հետո (կաթված, գլխի վնասվածքներ, ուռուցքներ կամ բորբոքային պրոցես գլխուղեղի հատվածում)։ Աֆազիայի արդյունքում վնասվում են լեզվական կարողությունները՝ խոսել, կարդալ, գրել։