Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից,  ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր  աղմկահարույց մի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը, փաստացի, խոստովանում էր, որ միջամտում է քրեական գործերին և հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ նախագահի պաշտոնից, եթե չի ուզում քրեական հետապնդումների ենթարկվել:

Զրույցի հրապարակումից հետո բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ անթույլատրելի էին համարում Ջհանգիրյանի հետագա պաշտոնավարումը: