Գերիներ են վերադառնում

Գերիներ են վերադառնում

Մոտ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։

«Հրապարակի» ստացած տեղեկություններով Բաքվից Երևան է տեղափոխվում 5 նոր ռազմագերի։ Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի արդեն նախկին  հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։