Գորիսում հաղթում է Առուշ Առուշանյանը

Գորիսում հաղթում է Առուշ Առուշանյանը

Ըստ նախնական տվյալների՝ այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում Գորիս խոշորացված համայնքում առաջատարն ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է,-այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ այդմ՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Առուշ Առուշանյանին տվել են 68 ձայն, իշխանական Վլադիմիր Աբունցի օգտին՝ 31 ձայն:
Շուռնուխ համայնքում Առուշ Առուշանյանը ստացել է 41, ՔՊ թեկնածուն՝ 14, իսկ ՀԱԿ թեկնածուն 0 ձայն: Ներքին Խնձորեսկում Առուշանյանը ստացել է 88, ՔՊ-ն 36, ՀԱԿ-ը 11 ձայն, իսկ Բարձրավանում Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի 33 ընտրող:
Ձայների հաշվարկը շարունակվում է, ԿԸՀ-ն հայտնում է, որ Ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 9 համայնքներում կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը (55 հազար 410 քվեարկության մասնակից), ամենացածրը մասնակցությունը եղել է հանրապետության երկրորդ ամենախոշոր համայնքում՝ Գյումրիում՝ 24.14 տոկոսը (26 հազար 417 քաղաքացի):