Դավիթ Տոնոյանը կալանավորվեց, Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի որոշումը դեռ չի հրապարակվել

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց, Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի որոշումը դեռ չի հրապարակվել

Երեկվանից մամուլը գրում էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի/Պատրոն Դավո/-ի տներում ԱԱԾ-ի խուզարկության մասին, նաև, որ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն էր հրավիրվել ԱԱԾ: Ավելի ուշ կառույցը հաստատեց տեղեկությունները: Ավելին, երեկ երեկոյան Դավիթ Տոնոյանը ձերբակալվեց, այնուհետ ստորագրությամբ ազատ արձակվեց: Ձերբակալվել էր նաև Դավիթ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի, բարձրաստիճան պաշտոնյաներն ու մատակարարն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահման քրեական գործով, ավելի ստույգ՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի վնասի մասին է:
Այսօր դատարանը բավարարել է ՊՆ նախկին նախարարին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը: Դ. Գալստյանի մասով առայժմ չկա հրապարակված որոշում, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ: