Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն երեկվա տոնակատարության առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ուրեմն շատերի համար կարևոր էր գունագեղ շոուի համերգային բաղադրիչի ոճը: Եթե Ֆիլիպ Կիրկորով, Նատաշա Կորոլյովա և Կալինկա-Մալինկա լիներ` վատ էր լինելու, բայց քանի որ մի քանի ազգային մոտիվներով կատարում, երգ և երաժշտություն կար` ուրեմն «հաջողված» էր:
Այսինքն` կարևոր էր շոուի ծրագիրը, ոչ թե շոուի հանգամանքն ինքնին:
Եռաբլուրում տաք շիրիմներ են, Երևանում` չամոքվող որդեկորույս մայրեր, հաշմված հերոսներ, գիշերները չքնող սահմանային բնակիչներ, Բաքվում`վերգետնյա շիրիմներում գոյատևող կամ սպանվող հայ ռազմագերիների արդեն ուրվականների վերածված հազիվ ապրող հոգիներ, բայց Երևանում գունագեղ հաջողված ծրագիր»-ը շատերի անհանգիստ սիրտը տեղը գցեց:
Հրապարակի ամբոխ` խոսքը քո մասին չէ: Բայց հանրային հարթակում միջոցառումը դրականորեն քննարկող զանգված — դուք հո դեբիլ չե՞ք …»:
