Դպրոցական արձակուրդները կերկարեցվեն, ԲՈՒՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման

Դպրոցական արձակուրդները կերկարեցվեն, ԲՈՒՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է իջեցրել, ըստ որի առաջարկվում է՝ հաշվի առնելով ՀՀ-ում համաճարակային իրավիճակը և հիվանդության կտրուկ աճի միտումը՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացնել առցանց ուսուցմամբ:

Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով: